Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Աղոթարան

Աղոթարան
05.02.2019 | 00:04

ԳՈՀՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ

Գոհանում ենք Քեզնից, Տեր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ:
Զորացրու՛ և մեզ, Տեր, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սրբերի հետ՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ